Հայը «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում վրացու է սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Երևանում գործող «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում հայ երիտասարդի կողմից սպանվել է վրացի Էրեմյա Ռազմաձեն:

Հայտնի է դարձել, որ սպանողը Երևանի քաղաքացի 24-ամյա Վաչագան Նիկողոսյանն է, ով մինչ սպանելը վիճաբանության մեջ է մտել գիշերային ակումբի անվտանգության աշխատակից Ազատ Քոչարյանի հետ:

Իսկ սպանված վրացին այդ օրը եղել է ակումբի հաճախորդներից մեկը, միջամտել է վեճին, ապա ծեծկռտուք է սկսվել, ինչի  հետևանքով Նիկողոսյանը նրան մարմնական լուրջ վնասվածքներ է հասցրել, որն առաջացրել է Ռազմաձեի մահը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեակոն գործ, որն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթ:

Ըստ մեղադրական եզրակացության` Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2 մասի 6, 14 կետերի հատկանիշներով, որոնց համաձայն մեղադրյալ Վաչագան Նիկողոսյանին սպառնում է ազատազրկում` 5-10 տարի ժամկետով:

Նիկողոսյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Լևոն Ներսիսյանը: Իսկ սպանված Ռազմաձեի իրավահաջորդն է Գեորգի Ռազմաձեն:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տաթև Հարությունյան




Լրահոս