Բարսելոնայի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարցակվող Նեյմարը իր համաձայնությունն է տվել ֆուտբոլի 2014 թ-ի աշխարհի առաջնությանն ընդառաջ իր անունով նոր պահպանակների արտադրությանը:
Պահպանակները պատրաստված են Բրազիլիայի ազգային հավաքականի գույներով` «Neymar Jr» և 11 մակագրությամբ:
Նշենք, որ Բրազիլիայում շատ զարգացած է սեքս-տուրիզմը և ձմռանը դադարեցվել է այդ թեմայով շապիկների արտադրությունը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի 2014 թ.-ի աշխարհի առաջնությունը կմեկնարկի այս տարվա հունիսի 12-ին Սան-Պաուլոյում և եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին Ռիո-դե-ժանեյրոյում: