«Բավարիան» կզիջի Շվայնշտայգերին «Մանչեսթեր Յունայթեդին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկունիացիները կարող են ստանալ մյունխենցիների առաջատարին համեմատաբար փոքր գումարով:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Յունայթեդի» նոր մարզիչ Լուի վան Գաալը հրաժարվել է Սեսկ Ֆաբրեգասի և Թոնի Քրոսի հետ պայմանագիր ստորագրելու գաղափարից, իսկ Բաստիանը անհրաժեշտ կլինի միջին գծի ուժեղացման համար:

Այժմ Daily Mail-ը հայտնում է, որ «Բավարիան» տեղեկացրել է Մանչեսթեր Յունայթեդին Շվայնշտայգերի գործարքի կատարման հնարավորության վերաբերյալ: 29-ամյա ֆուտբոլիստի դիմաց Գերմանիայի չեմպիոնները պահանջում են ընդամենը 10 մլն ֆունտ:
Ինքը Բաստիանը նույնպես շահագրգռված է նոր պայմանագրի հարցում: Գլխավոր խնդիրը ռմբարկուի աշխատավարձն է. նա «Բավարիայում» խաղալիս ստանում էր տարեկան 8 միլիոն ֆունտ:




Լրահոս