Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից երկրի նախագահի արտահերթ ընտրությունների ընթացքում քվեարկված քվեաթերթիկների 93,91%-ի հաշվարկման արդյունքում պարզվել է, որ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 54,44%-ը:
Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 12,89%-ը, Օլեգ Լյաշկոյի օգտին`8,38%.-ը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են անցած կիրակի, մայիսի 25-ին:
Ընտրությունների վերջնական արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն հունիսի 4-ից ոչ ուշ: