Անգելա Մերկելը շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Գերագույն Ռադայի անկախ պատգամավոր Պյոտր Պորոշենկոյին նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Այս մասին ասվում է կանցլերի մամլո ծառայության հայտարարությունում:
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Պյոտր Պորոշենկոյի հետ: Նա շնորհավորել է Պորոշենկոյին և ուկրաինացի ընտրողներին կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունների ավարտի կապակցությամբ», – ասվում է հաղորդագրությունում:

Ա. Մերկելի խոսքով, ընտրությունների հստակ արդյունքները վկայում են միասնությանն ու ժողովրդավարությանը ուկրաինական ժողովրդի հակվածության, ինչպես նաև առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին:
Մերկելը հատուկ ուշադրություն է դարձրել Ուկրաինայի արևելքում անցկացված ընտրություններին, որոնց ընթացքում, չնայած սպառնալիքներին, քաղաքացիներն օգտվել են իրենց սահմանադրական իրավունքից:
Մերկելը և Պորոշենկոն համաձայնել են, որ ուկրաինական իշխանությունների առաջնահերթ խնդիրը հանդիսանում է համազգային երկխոսության հիման վրա հաշտեցման ճանապարհների որոնումը:




Լրահոս