Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց
Երեկ կառավարության նիստից հետո բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերը շրջափակել էին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Նրանք պահանջում էին նախարարից պատասխանատվության ենթարկել իրենց որդիների սպանության համար մեղավորներին: Հ. Մանուկյանը տեղեկացրեց, որ սպանված զինծառայողների գործերին ծանոթ չէ եւ հորդորեց նրանց նամակ գրել իրեն` գործերին ծանոթանալու համար: