«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս ակումբից՝ առանց ստանալու որոշակի գումար:
Նա վերջնականապես որոշել է հեռանալ կատալոնական ակումբից: Ներկայումս ֆուտբոլիստը բանակցում է MLS-ի մի քանի ակումբի հետ:
Պետք է նշել, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է ևս 2 տարի: Այդ երկու տարվա ընթացքում նա 24 մլն եվրո էր վաստակելու ակումբում: Այժմ Չավին մտադիր է ստանալ այդ գումարի մի մասը` այլ ակումբ տեղափոխության դեպքում: