Այսօր դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1938թ. հուլիսի 18-ին ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:

Նա ծնվել է Ալեքսանդրիայում, Եգիպտոս, 1938 թ.։

Ավարտել է Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը, սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։

Պ. Զեյթունցյանի առաջին գիրքը տպագրվել է 1956-ին։ Հեղինակել է ավելի քան 12 պիես, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Նրա գրքերը թարգմանվել են 11 լեզվով` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և այլն։

Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։ 2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։




Լրահոս