Բոինգի կործանումն աննախադեպ մասշտաբի սկանդալ է. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մալայզիական օդանավի կործանման պատճառ է դարձել անջատվողականների կողմից վերահսկվող տարածքից արձակած հրթիռը:

Օբաման կատարվածն «աննախադեպ մասշտաբի սկանդալ» է անվանել և վստահեցերել, որ անձամբ հետամուտ կլինի, որպեսզի վթարի մասին ճշմարտությունը ջրի երես դուրս գա, տեղեկացնում է BBC-ին:

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի արևելքի անջատվողականներն առաջ էլ են ինքնաթիռ կործանել, և նշել, որ Ռուսաստանն աջակցում է նրանց զենքով, փորձառու զինվորական մասնագետներով, և, անգամ, հակաօդային պաշտպանության համակարգերով:

«ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտ ցանկացած օգնությունը ցուցաբերել միջազգային հետաքննությանը: Հետաքննության դաշնային ծառայությունը և Անվտանգության ազգային կոմիտեն մեծ փորձ ունեն ինքնաթիռների կործանման հետաքննության գործում: Նրանց ներկայացուցիչներն արդեն գործուղվել են Ուկրաինա»,- հայտարարել է նախագահ Օբաման:




Լրահոս