Ես պատրաստ եմ վերադառնալ. Թաիլանդի նախկին վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատը չի պատրաստվում արտասահմանում թաքնվել քրեական հետապնդումից, որն իրեն հավանաբար սպառնում է հայրենիքում: Այս մասին Չինավատը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:

Նախարարների խորհրդի նախկին ղեկավարը իր մանկահասակ տղայի հետ երկիրը լքելու թույլտվություն էր ստացել զինվորական իշխանություններից:

Զինվորական հեղաշրջումից հետո Չինավատին, ինչպես նաև թագավորության այլ քաղաքական գործիչների, արգելվել է արտասահման մեկնել:«Ես չեմ հրաժարվի Թաիլանդի ժողովրդից և պատրաստ եմ ետ վերադառնալ», – հայտարարել է Յինգլակ Չինավատը:

Սական իրավիճակը Թաիլանդում նախկին վարչապետի վերադարձի համար բարենպաստ չէ: Թաիլանդի ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը որոշել է նախկին վարչապետի գործով հետաքննության արդյունքները փոխանցել երկրի դատախազությանը:




Լրահոս