Լուի վան Գաալը հիանալի մարզիչ է. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անհամբերությամբ է սպասում «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գաալի դեմ հանդիպումներին: Նրանք 3 տարի միասին աշխատել են «Բարսելոնայում»:

«Չեմ անհանգստանում, որ Վան Գաալն աշխատելու է Անգլիայում: Մեծ հույսերով եմ սպասում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերին:

Լուի վան Գաալը հիանալի մարզիչ է, նա համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Մենք մեծագույն մարզիչներ ենք, և ծնվել ենք այս մասնագիտության համար», – նշել է նա:

Մոուրինյուն նաև ասել է է, թե այժմ Վան Գաալի մարզչական կարիերայի լավագույն շրջանն է: «Բացի այդ` նա իմ ընկերն է, ընկեր՝ ամբողջ կյանքի համար, – հավելել է մարզիչը:




Լրահոս