Մանկատան սանը հայտնվել էր փողոցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մինչև օրս պահպանվում են դեռևս երկրաշարժից անմիջապես հետո, նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններից ժամանած շինարարների համար կառուցված փայտաշեն հանրակացարանները, գյումրեցիների լեզվով ասած` «մոդուլները»:

Բնականաբար, դրանք գրեթե ամբողջովին փտել են, սակայն դրանցում շարունակում են բնակվել տասնյակ անօթևան ընտանիքներ: Եթե նախկինում, օտարազգի շինարարների մեկնելուց հետո, բնակվողների մեծ մասը համարվում էին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա էին և նախորդ տարիներին նրանցից շատերը բնակարան ստացան, ապա ներկայումս դրանցում բնակվողների գերակշիռ մեծամասնությունը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Այդ «մոդուլներից»  մեկի դատարկ սենյակում էլ հանդիպեցինք 23-ամյա Տիգրանին: Նա մեծացել է  մանկատներից մեկում: 20 տարեկան հասակում մանկատնից դուրս էր եկել ու հայտնվել փողոցում: Իսկ ժամանակավոր կացարանը Գյումրու քաղաքապետարանի կողմից օրերս էր նրան հատկացվել:

 Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները դատարկաձեռն չէին: Տիգրանին տրամադրվեց Կանադայի «Գոլոլեան Հիմնադրամի» և ավստրալահայ Արամ Միքայելյանի աջակցութամբ ձեռք բերված օգնությունը:

Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:




Լրահոս