Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը կոչ է արել կանանց չծիծաղել հսարակական վայրերում: Ի նշան բողոքի հազարավոր թուրք կանայք տեղադրևել են սոցիալական ցանցում իրենց ծիծաղող սելֆիները:
Փոխվարչապետի խոսքը, որով նա կոչ է արել կանանց խստաբարո և դաստիարակված լինել, իսկական սկանդալի առիթ են դարձել: Նրա հորդորին անսալու փոխարեն, կանայք սկսել են ցանցի միջոցով ծաղրել Առինչին, տեղեկացնում է РИА «Новости»-ին:
Ինտերնետում տեղադրված թուրք կանանց .լուսանկարները ուղեկցվել են #kahkaha և #direnkahkaha խեշտեգներով, որոնք թարգմանաբար նշանակում են «ծիծաղ» և «ծիծաղել» կամ «ընդդիմանալ»: BBC հեռուստաալիքի հաշվարկներով, ցանցում հայտնվել են ավելի քան 300 նման սելֆիներ:
Փոխվարչապետի ելույթը առաջացրել է նաև նախագահի ընդդիմադիր թեկնածու Էկմելեդդին Իխսանողլու վրդովմունքը: «Մեր երկիրն ամենից շատ մեր կանանց ծիծաղի կարիքն է զգում», – հայտարարել է նա: