Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակը կազմել է 463 հազար 331 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458 հազար 497 մարդ, իսկ զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 4 հազար 834 մարդ:
Նշենք, որ աշխատանքային կենսաթոշակառուներից 281,0 հազարը կազմել են կանայք, 177,4 հազարը՝ տղամարդիկ:
Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 35 հազար 833.4 դրամ, ընդ որում՝ միայն աշխատանքային կենսաթոշակառուներինը՝ 36 հազար ՀՀ դրամ:
Կենսաթոշակառուների առավել բարձր թվաքանակ գրանցվել է Երևանում՝ շուրջ 166,8 հազար, Լոռու և Շիրակի մարզերում՝ համապատասխանաբար` 45,6 հազար և 41,4 հազար: