Հինգշաբթի` օգոստոսի 7-ին, Կիևի կենտրոնում բախումներ են սկսվել մայդանի ակտիվիստների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև: Հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքի կոմունալ ծառայությունները սկսել են Մայդանում ապամոնտաժել բարիկադները և վերացնել վրանները:
Կոմունալ ծառայության աշխատակիցների ժամանելուց հետո մայդանականները սկսել են այրել անվադողերը, այնուհետև ոստիկանների և նորեկների վրա նետել մայթածածկ սալիկներ և պետարդներ:
Մայդանի «մաքրման» աշխատանքներին են միացել նաև Ազգային գվարդիայի և «Կիև-1» հատուկ գումարտակի մարտիկները: Բախումների հետևանքով երկու կողմից տուժածներ կան. տեղեկացնում է lenta.ru-ն: