Ուկրաինան սպառնում է փակել ռուսական գազի մուտքը Եվրոպա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տարբերակները: Օրինագիծը, որն արդեն հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից, նախատեսում է 26 պատժամիջոցներ: Դրանց թվում է նաև Ուկրաինայի տարածքով էներգակիրների տարանցման դադարեցումը:

Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից Ուկրաինան մեկ տարում կկորցնի 7 մլրդ ԱՄՆ դոլար:




Լրահոս