Հռոմի պապը դատապարտել է Իրաքում կրոնական փոքրամասնությունների հետապնդումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր վրդովմունքն է արտահայտել Իրաքի կրոնական փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների կապակցությամբ և կոչ արել համաշխարհային հանրությանը դադարեցնել այդ հանցագործությունները. տեղեկացնում է Associated Press-ը:

«Խոսքն իրենց տներից վտարված մարդկանց կրոնական, պատմական և մշակութային արժեքների ոչնչացման մասին է», – հայտարարել է նա:

Պապը կոչ է արել միջազգային հանրությանն «արդյունավետ քաղաքական լուծում գտնել՝ դադարեցնելու համար այդ հանցագործությունները և վերականգնելու օրենքի գերակայությունը»: Նա նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս Իրաք կուղարկի իր անձնական ներկայացուցչին՝ կարդինալ Ֆերնանդո Ֆիլոնիին:

Բացի այդ՝ Ֆրանցիսկոս պապն ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածում կարճատև դադարից հետո բռնությունների վերսկսման վրա:




Լրահոս