«Իսլամական պետություն» խմբավորումը ահաբեկչություն է նախապատրաստում Եվրոպայի և ԱՄՆ-ի դեմ, հայտնում է РСН-ը՝ հղում անելով ամերիկյան գաղտնի ծառայություններին: Նրանց տեղեկություններով, Իրաքում և Սիրիայում գործող ծայրահեղականներն աշխատում են իրենց օղակները ստեղծել Եվրոպայում:
Գրոհայիններն Իրաքում երկու խոշոր ռազմաբազա են գրավել, ձեռք բերել մեծ քանակությամբ զենք և տեխնիկա՝ ներառյալ տեղափոխվող հրթիռազենիթային համակարգերը, տանկերը, զրահամեքենաները և հրանոթները: Հետախուզության ներկայացուցիչները կարծում են, որ ծայրահեղականների թիվն աճել է: Նախկինում կազմակերպությունն ուներ մոտ 10 հազար գրոհային:
«Մենք տեսնում եք նրանց արտաքին ահաբեկչական հավակնությունների ընդլայնում: Իր հնարավորությունների աճին համընթաց խմբավորումը հազարավոր արտասահմանյան ծայրահեղականներ է ներառում: Նրանց մի մասը վերադառնում է հայրենիք, որպեսզի «օղակներ» ստեղծի»,-հայտարարել է հետախուզության ներկայացուցիչը: