Գերմանիայի Գավաթի խաղարկությունում Դորտմունդի «Բորուսիան», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խաղաց «Շտուտգարտ Կիկերսի» դեմ և հաղթեց 4-1 հաշվով:
Ամբողջ հանդիպմանը մասնակցած Մխիթարյանը 30-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ադրիան Ռամոսը: