ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես պատրաստվում եմ երեխա ունենալ, բայց մինչ երեխայի ծնվելը, ուզում եմ աշխատել: Խնդրում եմ ասել` ֆիզարձակուրդ գնալուց 2 կամ 3 ամիս առաջ ինձ աշխատանքի ընդունելու իրավունք ունե՞ն: Գործատուն պնդում է, որ ինքը բարդությունների առաջ կարող է կանգնել եւ տուգանքի ենթարկվել: Եթե ինձ 50.000 դրամ աշխատավարձով աշխատանքի ընդունեն, որքա՞ն գումար կստանամ հետագա ամիսներին: Խնդրում եմ մանրամասն պարզաբանել:

Մանե Կիրակոսյան, 26 տարեկան, թարգմանչուհի


ՊԱՏԱՍԽԱՆ.  (սկիզբը` նախորդ համարում)
Վարձու աշխատողի հղիության եւ ծննդաբերության նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) կամ 21-ի (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) եւ բազմապատկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը պակաս է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափից, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափով:
Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասսայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից եւ ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչության պետ Ս. Սաիյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր այն ընթերցողներին, որոնք պատրաստվում են մայրանալ, կրկին հորդորում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պարզաբանումն ի գիտություն ընդունել եւ օգտվել օրենքի ընձեռած հնարավորությունից:




Լրահոս