«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական շարժումը Իրաքի հյուսիսում պարբերաբար էթնիկ զտումներ է իրականացնում, հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Իրավապաշտպանները պնդում են, որ բազմաթիվ տեղեկություններ են հավաքել ԻՊ գրոհայինների կողմից էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բազմաթիվ ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ զանգվածային սպանությունների և առևանգումների վերաբերյալ:
Օրինակ՝ օգոստոսին Սինջար նահանգում սպանվել են եզդիների համայնքի հարյուրավոր, որոշ տվյալների համաձայն, հազարավոր ներկայացուցիչներ: Հետապնդումների են ենթարկվում նաև քրիստոնյաներն ու այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ ԻՊ բանակի հարձակման սպառնալիքի ներքո, տեղեկացնում է Amnesty International-ը: