Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.52-ին ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ունի վատ ինքնազգացողություն, ընկել է բնակարանում և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան և շքամուտքում անօգնական վիճակում հայտնաբերել Զ. Օ.-ին (ծնվ. 1929թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
85-ամյա բնակիչը հայտնվել էր անօգնական վիճակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ