Երեկ 4 հոգու վրաերթի ենթարկած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություններ քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 25-ին, ժամը 22-ի սահմաններում Երևանի Հերացի փողոցի վրա 4 քաղաքացու վրաերթ կատարելու փաստի առթիվ։ Նշված քրեական գործը հարուցվել է Վահան Ստեփանյանի նկատմամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր երեկ՝ ապրիլի 25-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության, Ոստիկանության Ավանի բաժանմունքի և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի սկզբնամասում հայտնաբերել էին երեկ Հերացի փողոցում 4 հոգու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենան։ “Օպելի” հայտնաբերման վայրում ոստիկանները քննչական գործողություններ կատարելիս մոտակայքում նկատել էին կարմիր մարզահագուստով մի քաղաքացու, ով իր շարժուձևով կասկածներ էր հարուցել ոստիկանների մոտ։ Պարզվել էր, որ նա վերը նշված վարորդական իրավունքի տիրոջ որդին էր, ում ոստիկանները տեղափոխել էին Ոստիկանության Ավանի բաժանմունք։ Լուսաբացին մեղայականով Ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել նրա հայրը՝ մեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի տերը հանդիսացող Վահան Ստեփանյանը, ում նկատմամբ էլ հարուցվել է վերը նշված քրեական գործը։




Լրահոս