2014թ. սկզբից Ադրբեջանի բնակչության թիվն աճել է 75 400-ով (0,8%): Ինչպես նշում է Trend գործակալությունը, սույն թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 9 մլն 552 500 մարդ: Trend-ը մեջբերում է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանում բնակչության խտությունը 1 ք.կմ-ի վրա կազմում է 110 մարդ: Երկրում 1 000 տղամարդուն բաժին է ընկնում 1011 կին:
Ընթացիկ տարվա 8 ամիսներին Ադրբեջանում ծնվել է 112 000 երեխա՝ 53,6% տղա և 46,4% աղջիկ:
Նշված ժամանակահատվածում Ադրբեջանում գրանցվել է 37 300 մահ, 53 400 ամուսնություն և 8 000 ամուսնալուծություն: