ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը չի մասնակցի Արցախում մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին: «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ինձ չեն հրավիրել: Ես կարծում եմ, որ նրանք շատ լավ գիտակցում են այն հանգամանքը, որ ես եւ իմ նմանները պատրաստ չենք տոնակատարությունների մասնակցել, երբ մեր երկրում ապրող ժողովրդի զգալի մեծամասնությունն աղքատ վիճակում է: Ես համարում եմ, որ այս օրերին այդպիսի շռայլություններ կատարել՝ տոնական նպատակներով, մեղմ ասած, անբարոյականություն է: Դա նման է ժանտախտի օրոք խրախճանքի»,-Tert.am-ին ասել է Սէֆիլյանը:




Լրահոս