Նովոսիբիրսկում սարսափելի սպանություն է կատարվել: Երիտասարդին գնդակահարել են այն տան շքամուտքում, ուր ապրում էր նրա հարսնացուն: Տղան գնում էր նրա մոտ մատանին գրպանում՝ ամուսնական առաջարկ անելու:
23-ամյա երիտասարդին սպանել են՝ մոտ հեռավորությունից գլխին կրակելով: Տեղական լրատվամիջոցները փոխանցում են տղայի ընկերուհու խոսքը.«Ընկերս եկել էր ինձ առաջարկություն անելու: Նրա մոտ էր ադամանդով շատ թանկարժեք մատանին, որը նա գնել էր իր մեկ ամսվա աշխատավարձով»: Աղջիկը նշել է, որ տղային շքամուտքում են սպանել, և որ ինքը մարդասպաններին չի ճանաչում:
Հարևանների վկայակոչելով՝ աղջիկը նշել է, որ երկու երիտասարդներ շենքում ալկոհոլային խմիչք էին օգտագործում, և պատահական անցորդն ուղղակի նրանց ձեռքի տակ է ընկել: