Մեսսին չի բացառում, որ կարող է հեռանալ «Բարսելոնա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, թե ֆուտբոլը փոփոխական է, և չի բացառում, որ մի օր կարող է հեռանալ կատալոնական ակումբից:

«Ֆուտբոլում ամեն ինչ մշտապես փոխվում է։ Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում», սակայն միշտ չէ, որ  ամեն բան ընթանում է ծրագրածի պես։  Ֆուտբոլը շատ փոփոխական է, և կատարվում են անկանխատեսելի իրադարձություններ։ Ամեն բան բարդ է, հատկապես, երբ «Բարսելոնա»-ի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում»,- նշել է Մեսսին:




Լրահոս