Լարրի Փեյջը ճանաչվել է ամենաազդեցիկ մեդիա-դեմք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնյան The Guardian թերթի հրապարակած զանգվածային լրատվության համաշխարհային միջոցների 100 ազդեցիկ դեմքերի ցանկը գլխավորում է Google ընկերության հիմնադիրներից մեկը` գործադիր տնօրեն Լարրրի Փեյջը:

Երկրորդ դիրքում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, իսկ առաջին եռյակը եզրափակում է Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը:

«Այս տարվա առանձնահատկությունն է հանդիսանում տեղեկատվական հոսքերը վերահսկող ինտերնետ-հսկաների ազդեցության աճը: Ընդ որում, գնալով ավելի ակտուլ է դառնում այն հարցը, թե ինչ են անում մեր տվյալների հետ և ինչպես են օգտագործում այդ տեղեկատվության հասանելիությունը», – գրում է The Guardian-ը:




Լրահոս