Պուտինը կշարունակի ջանալ զարգացնել ԵՏՄ-ն. The Washington Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն պետք է լիներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության գերագույն հաղթանակը՝ Ուկրաինայից մինչ Խաղաղ օվկիանոս հոյակապ դաշինք, որն ունակ կլիներ մրցակցել Եվրամիության հետ», -գրում է The Washington Post-ը: Ինչպես նշում է հրատարակչությունը, Ուկրաինայում բռնկված հակամարտության ֆոնին հունվարի 1-ին ուժի մեջ մտնող ԵՏՄ պայմանագիրը, չի հասնում Պուտինի լայնածավալ հայեցակարգին, որը Կրեմլին հնարավորություն կտար էլ ավելի շատ ազդեցություն ունենալ հարևանների քաղաքականության վրա:
Այժմ Պուտինը փորձում է գործ բռնել ոչ հուսալի դաշնակիցների հետ: Այնպիսի երկրները, ինչպիսիք են Ղազախստանն ու Բելառուսը, ողջունում են նոր տնտեսական հնարավորությունները:

Սակայն նրանք վախենում են կրկնել Ուկրաինայի ճակատագիրը, մինչ այդ ԵՏՄ-ին նաև պատրաստվում է միանալ նաև Հայաստանն ու Ղրղզստանը: Վերլուծաբանների խոսքերով՝ Կրեմլը շարունակում է կենտրոնանալ ԵՏՄ-ն զարգացնելու ուղղությամբ:

«Դա երբեք էլ չի եղել ԽՍՀՄ վերաստեղծում: Նման ձգտում չի եղել: Սակայն նպատակը եղել է ընդհանուր տնտեսական տարածքն ու որոշակի քաղաքական ինստիտուտները պահպանելը»,-նշել է մոսկվացի փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը:

Տաթև Ֆռանգյան




Լրահոս