«Բարսելոնա»-ից հեռանալու մտադրություն չունեմ. Լիոնել Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է իր ապագային առնչվող խոսակցություններին:  Վերջին ժամանակներս ամբողջ ֆուտբոլասեր հանրությունը քննարկում է 27-ամյա ֆուտբոլիստի և ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի միջև հնարավոր կոնֆլիկտի առկայությունը, գրում է Goal.com-ը:

«Ես հեռանալու մտադրություն չունեմ: Կոռեկտ չեմ գտնում խոսել Լուիս Էնրիկեի հետ կոնֆլիկտի մասին, քանի որ այն գոյություն չունի: Մենք պետք է միասնական մնանք, որպեսզի կարողանանք ակումբին օգուտ բերել նույնիսկ դժվար ժամանակներում: Խոսակցություններ կային նաև, որ իմ հայրիկն արդեն բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթի»-ի և «Չելսի»-ի հետ. դա նույնպես սուտ է», – նշել է Մեսսին:




Լրահոս