Ռոնալդուն անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստ է. Բերեզովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Спорт-экспресс»-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու «Ոսկե գնդակ»-ի քվեարկության ժամանակ թեկնածուների ցուցակում առաջին հորիզոնականում նշել է «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Ֆիլիպ Լամին, իսկ Գերմանիայի ազգային ընտրանու դարպասապահ Մանուել Նոյերին` միայն  երրորդ:

«Նոյերն անկասկած ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացրել, հիանալի է հանդես եկել աշխարհի առաջնությում: Սակայն Լամն իսկական ավագ է, նա Գերմանիայի ընտրանու առաջատարն է, ով ունակ է ոգեշնչել թիմակիցներին:

Չեմ կարող ասել, թե հիասթափված եմ, որ «Ոսկե գնդակ»-ը ստացել է Կրիշտիանու Ռոնալդուն: Պարզապես կարծում եմ, որ Աշխարհի առաջնության անցկացման տարում մրցանակը պետք է ստանա չեմպիոնական տիտղոսը նվաճած ֆուտբոլիստը:

Ռոնալդուն անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նա ահռելի քանակությամբ գոլերի հեղինակում է դառնում«Ռեալ»-ի կազմում, օգնել է իր թիմին հաղթել ՉԼ գավաթի խաղարկությում, սակայն «Մունդիալ»-ը տվյալ դեպքում ավելի ծանրակշիռ է»,- նշել է Բերեզովսկին:




Լրահոս