ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանում առաջարկեց 20 րոպե ընդմիջում վերցնել` երկրում ստեղծված ճգնաժամը քննարկելու ու այդ առնչությամբ արտահերթ նիստ հրավիրելու համար:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նախ նշեց, թե Լևոն Զուրաբյանը հանգստանալ է ուզում և այդ նպատակով է ընդմիջում վերցնում, ապա նշեց, որ դրա համար ընդմիջում խնդրելը պարտադիր չէ:
Սակայն պատգամավորը համառեց և ի վերջո Գալուստ Սահակյանն ընդառաջեց և հայտարարեց 20 րոպե ընդմիջում: