Երեխայի մատը մնացել էր մսաղացի մեջ. Օգնել են փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 15-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, Երեւանի Նոր Նորք 8-րդ զանգվածի 2-րդ շենքում երեխայի մատերը մնացել են ոչ գործարանային էլեկտրական մսաղացի մեջ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Ահազանգը փոխանցվել է “1-03” ծառայության աշխատակիցներին: Փրկարարների ուղեկցությամբ շտապօգնության մեքենայով 11-ամյա Ի. Շիրինյանին տեղափոխել են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ, որտեղից էլ տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի միկրովիրաբուժության բաժանմունք: Փրկարարները կտրել են մսաղացի կաղապարը, ազատել երեխայի ձեռքը եւ հանձնել վիրաբույժներին:




Լրահոս