ԳՐՊԱՆԱՀԱՏԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին 73 համարի երթուղայինում մի տղամարդ անծանոթ կնոջ պայուսակից գողացել է նրա դրամապանակը: Բարեբախտաբար, հենց նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, ոստիկանությունը 34-ամյա Կամո Խաչատրյանին Մոսկովյան փողոցից կարողացել է բերման ենթարկել: Ըստ լուրերի՝ Խաչատրյանը հայտնի է իր գրպանահատությամբ եւ նույնիսկ երկու անգամ դատապարտված է եղել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Խաչատրյանը բաժնում խուզարկության է ենթարկվել, որի ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որտեղ եղել են բանկոմատային կտրոններ, գումար, սոցիալական քարտ: Քննությունը շարունակվում է:




Լրահոս