«Բավարիա»-ն երկու ամսով կորցրեց Ալաբային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան ծնկի ծանր վնասվածք է ստացել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ ընկերական խաղում։ Խաղի առաջին կեսում Մյունխենի «Բավարիա»-ի 22-ամյա ֆուտբոլիստը սուր ցավ է զգացել և փոխարինվել ընդմիջմանը, իսկ հանդիպումն էլ ավարտվել է ոչ ոքի հաշվով՝ 1։1։

Նախնական եզրակացությամբ, Ալաբան ծնկահոդի կապանների կտրվածք է ստացել և բաց կթողնի մոտ երկու ամիս։ Ընթացիկ մրցաշրջանում ավստրիացի ֆուտբոլիստը երկու ամիս բաց էր թողել նաև 2014թ. նոյեմբերին ստացած նմանատիպ վնասվածքի հետեւանքով։




Լրահոս