Turkish Airlines ընկերության ինքնաթիռի օդաչուի խցիկի ապակին թռիչքի ժամանակ ճաքել է: Ավիաընկերության ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել գերմանական Նյուրնբերգ քաղաքում: Նշվում է, որ ապակին ճաքել է թռիչքից կարճ անց:
Ինքնաթիռը տարվել է վերանորոգման, մասնագետներն ուսումնասիրում են օդանավի կրած վնասները. փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին: