Armenian text to speach

Օսկանյանի օգնականներին արգելել են ԱԺ մտցնել գործին առնչվող նյութերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ Վարդան Օսկանյանի օգնականներին այսօր արգելել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտցնել Օսկանյանի նկատմամբ “փողերի լվացման” հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերի փաթեթը:
Ազգային ժողովում հենց նոր մեկնարկել է Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը: Ժամը 11-ից սկսած “Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ:
“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” 
քաղաքացիական նախաձեռնություն



Լրահոս