Կիևում սպանել են Վիկտոր Յանուկովիչի կողմնակից հերթական պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևի ոստիկանությունը բնակելի շենքի շքամուտքում հայտնաբերել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Օլեգ Կալաշնիկովին դին:

«Նախնական տվյալներով՝  սպանվածը հրազենային վնասվածք է ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածվել է Ուկրաինային ՆԳՆ Կիևի վարչությունը:

Ինչպես պնդում էին Կալաշնիկովի քաղաքական ընդդիմադիրները, քաղաքական գործիչն, իբրև թե, ֆինանսավորել է «տիտուշկիներին»՝  Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից Մայդանի օրերին հայտնի ագրեսիվ կողմնակիցները:

Հավելենք, որ տարեսկզբից ինքնասպան են եղել Յանուկովիչի կուսակցության 3 ներկայացուցիչներ, այդ թվում` Զապորոժի մարզի նախկին նահանգապետ Ալեքսանդր Պեկլուշենկոն:




Լրահոս