Նեպալում շաբաթ օրը 5.0 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել է: Հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 05.35-ի սահմաններում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Կատմանդուից 93 կմ հյուսիս-արևմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Նոր փլուզումների ու զոհերի մասին ոչ մի տեղեկություն դեռևս չի ստացվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում ավերիչ երկրաշարժ էր գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ հյուսիս-արևելք:
Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհ է դարձել 6621 մարդ, ևս 14023-ը տուժել են: