Դանի Ալվեսը համաձայնության է հասել «Բարսելոնա»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը նոր պայմանագրի հարցում ակումբի հետ համաձայնության է եկել: Երկու կողմերը մի քանի անգամ պայմանագիր ստորագրելու անհաջող փորձեր են ունեցել և այդքանից հետո վերջապես համաձայնության են հասել:

Ալվեսի հետ անձամբ բանակցել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կերկարաձգվի 2 տարով:

Ալվեսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր ՊՍժ-ն, որը նրան շահավետ պայմանագիր էր առաջարկել: Բրազիլացին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս