ԵԱՏՀ նախարարը Թուրքիայի` ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վերջերս հայտարարել էր, որ Թորքիայի կողմից հետաքրքրություն կա ԵԱՏՄ-ի հանդեպ: Այսօր ԵԱՏՀ կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովից հետաքրքրվեցին` Թուրքիայի կողմից պաշտոնական առաջարկ եղե՞լ է: Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե Հայաստանի հետ փակ սահմանի դեպքում ինչպե՞ս է հնարավոր միության կազմում առևտուր իրականացնել:

Ի պատասխան` Սլեպնյովը նշեց, որ Թուրքիայի կողմից ԵՏՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում չի եղել: Նա ընդգծեց, որ նման պաշտոնական առաջարկ չի եղել նաև ԵՏՄ անդամ երկրներից որևէ մեկի կողմից:

«Ինչ վերաբերում է հարցի ֆորմալ կողմին, Թուրքիան Եվրամիության մաքսային միության անդամ է և երրորդ երկրների հետ ինքնուրույն առևտուր իրականացնելու սահմանափակ հնարավորություններ ունի:




Լրահոս