«Ե. Զախարյանի խոստումները քաղաքական են և չկատարելու դեպքում քաղաքական պատասխանատուները պետք է կրեն հետևանքները» (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն անդրադարձել է, որ այսօր նաիրիտցիները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանց նախագահականում ընդունել էր նամակների և դիմումների ընդունման բաժնի աշխատակիցը, ով, նաիրիտցիների խոսքով, մանրամասն գրառել է իրենց պահանջը: Դրանից հետո գործարանի աշխատակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ նրանց մոտեցավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ խոսել է նախարար Երվանդ Զախարյանի հետ, ով ասել է, որ գործարանի գույքը գրավից հանվել է, իսկ հիմա սպասում են խողովակների վաճառքին, որպեսզի աշխատավարձերի վճարում կատարեն: Նախարարը պատգամավորին խոստացել է, որ աշխատավարձերի մարում կլինի: Այդ խոստումը Փաշինյանը համարում է քաղաքական և չկատարելու դեպքում պետք է կոնկրետ հետևանքներ ունենա և այդ հետևանքները պետք է կրեն կոնկրետ քաղաքական պատասխանատուները: «Հակառակ դեպքում կստացվի, ամեն անգամ եկան մի բան խոստացան գնացին ու տենց շարունակ: Կարծում եմч առաջին կարևոր արձանագրումը պետք է սա լինի, որպեսզի խոստումները կատարեն»,- ասաց Փաշինյանը:

Հավաքված նաիրիտցիները, սակայն ասացին, որ այդ խոստումները միշտ լսում են և այլևս դրանց չեն հավատում: Իսկ խողովակների վաճառքի հետ կապված, հավաքվածները նշեցին` ստացված գումարը կբավականացնի միայն մի քանի հոգու աշխատավարձի վճարման համար: Աշխատակիցների ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը պատգամավորին նաիրիտցիների անունից խնդրեց վաղը` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Զախարյանին հնչեցնել մի քանի հարց. մասնավորապես` ի՞նչ փուլում է Միջպետական բանկի հետ հարաբերությունները և «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի հանումից հետո արդյո՞ք խոստանում է 2 ամսում վճարել աշխատավարձերը:

Նիկոլ Փաշինյանը խոստացավ այս հարցերը բարձրաձայնել, սակայն ոչ հարցուպատասխանի ժամանակ, քանի որ, նրա խոսքով, ինքն իրավունք ունի մեկ անգամ հարց տալու: «Բայց այդ հարցերը կարող ենք բարձրաձայնել աշխատանքային հանդիպումների ժամանակ: Պարզապես վաղվա հարցուպատասխանի համար ես մի քիչ այլ պլաններ ունեի»,- հավաքվածներին ասաց Փաշինյանը: Անուշ Հարությունյանն էլ ասաց. «Եթե դուք ԱԺ ամբիոնից այդ հարցը տաք, նախարարը պարտավոր կլինի հստակ պատասխան տալ և, ինչպես միշտ, պատասխանները չի լղոզի: Եթե դուք չեք կարող տալ, փոխանցեք խմբակցության մյուս պատգամավերներին, թող իրենք այդ հարցերը բարձրաձայնեն»:

ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսքով` Զախարյանը միշտ է պարտավոր հստակ պատասխաններ տալ՝ ոչ միայն ԱԺ ամբիոնից: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ Զախարյանի խոստումներն ընդունում է որպես քաղաքական խոստում և չկատարվելու դեպքում պատասխանատվության պետք է ենթարկել քաղաքական պատասխանատուներին: Նաիրիտցիներն ավարտեցին իրենց ակցիան` ակնկալիքով, որ վաղը ԱԺ-ից իրենց հուզող հարցերի պատասխանները հստակ կլսեն:

Քրիստինա Աղալարյան

Լուսանկարները` Armlur.am

IMG_0224

IMG_0236

IMG_0260

IMG_0258

IMG_0262

IMG_0265

IMG_0278

IMG_0283

IMG_0296

IMG_0305

IMG_0307

IMG_0308

IMG_0302

IMG_0319

IMG_0316

IMG_0323

IMG_0324

IMG_0327

IMG_0331




Լրահոս