Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այս պահին մեր նկարահանող խումբը գտնվում է Երևանի Խորենացի փողոցում և հայտնում է, որ «Ոսկու աշխարհ»-ի դիմացի բարձրահարկ շենքի տանիքից քաղաքացին սպառնում է ցած նետվել:
Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում հարևանները նշեցին, որ ինքնասպանություն գործել սպառնացողը Եղիշ Գևորգյանն է: Նրա ընտանիքը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանից վերադարձել է Հայաստան: Նրանք հանձնվել էին հակառակորդին, և 5 հոգանոց ընտանիքով ամիսներ շարունակ գտնվել են թշնամու ձեռքի տակ: Ամուսիններ Եղիշե Գևորգյանին և նրա կնոջը՝ Ռուզաննա Մարդանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելը: