ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընկերոջս հետ հիմնում ենք գովազդային գործակալություն: Բնականաբար, պետք է գրանցվել, սակայն չգիտենք` ում դիմել: Ուզում եմ իմանալ՝ որ կառույցն է իրականացնում անհատ ձեռներեցի գրանցման գործընթացը, եւ դրա համար որքան ժամկետ է պահանջվում:

Լիպարիտ Ասատրյան (34 տարեկան, հեռուստաօպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Իրավաբանական անձանց պետական գրանցում, ինչպես նաեւ իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմինը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն է: Վերջինս իրականացնում է՝
իրավաբանական անձանց պետական գրանցում,
իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցում,
իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում,
իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցում,
իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառում, հաշվառման փոփոխում կամ հաշվառումից հանում:
Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմելու իրավունք ունի ցանկացած գործունակ անձ՝ ներկայացնելով ՀՀ օրենքով պահանջվող փաստաթղթերը:
Պետական գրանցումը կամ պետական հաշվառումը կատարվում է օրենքով սահմանված ժամկետներում, սակայն նշված գործընթացների համար կարող են սահմանվել օրենքով նախատեսված ժամկետներից ավելի կրճատ ժամկետներ՝ ապահովելով նման ծառայությունների վճարովի լինելը:

 ՀՀ արդարադատության նախարարություն

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Շատերը Հայաստանում բիզնես սկսելու ցանկություն ունեն, սակայն այստեղ գործարար միջավայրը հիասթափեցնող է, եւ այլ երկրների հետ համեմատության մեջ` գերադասելի են մեր հարեւան երկրները, հատկապես մի քանի տարվա համար տրվող հարկային արտոնությունների պարագայում:




Լրահոս