Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների ծավալը 29 տոկոսով նվազել է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին բանկային համակարգով Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է ընդամենը 84.3 միլիոն դոլար:

Սա 34.4 մլն դոլարով կամ 29 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից: Ընդհանրապես այս տարվա առաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 283 մլն դոլար կամ՝ 40 տոկոս պակաս անցած տարվա նույն ցուցանիշից: Նման նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից գալիս է տրանսֆերտների ողջ ծավալի մոտ 85 տոկոսը: Այս տարվա մայիսին ՌԴ–ից եկած տրանսֆերտների ծավալը կազմել 66 մլն դոլար անցած տարվա մայիսին արձանագրված 104 մլն դոլարի դիմաց:

Մասնավոր տրանսֆերտների նման խրոնիկական նվազման ֆոնին տարօրինակ պետք է համարել վերջին օրերին դրամի արժևորման միտումը: Վիճակը ավելի ուշագրավ է դառնում, երբ հաշվի ենք առնում նաև արտահանման կրճատումը (մոտ 35 տոկոսով), ինչը, տրանսֆերտների նվազմանը զազահեռ, հանգեցնում է արտարժույթի ներհոսքի ընդհանուր նվազմանը և պետք է բերեր դրամի արժեզրկման: Սակայն տեղի է ունենում հակառակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս