Կներդրվի համակարգ, որը ՀԷՑ-ում կորուստները 2%-ով կնվազեցնի. Երվանդ Զախարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում հայկական և ռուսական կողմերը որոշում կկայացնեն, թե ի՞նչ պայմաններով և ի՞նչ տեխնիկական խնդիրներով աուդիտ պետք է իրականացվի ՀԷՑ-ում:

«Այժմ ճշտվում է տեխնիկական առաջադրանքը, թե ի՞նչ խնդիրներ կդրվեն աուդիտի առջև` սակագնի հիմնավորվածությունը, ընդհանուր էներգետիկ համակարգի վրա դրա ազդեցությունը: ՀԷՑ-ում կիրականացվի նաև ընդհանուր ֆինանսական հարցերով աուդիտ»,- ասաց  Զախարյանը:

Նրա խոսքով՝ կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումների ժամանակ: Նա նշեց, որ առաջարկվող միջոցառումների արդյունքում, նախնական գնահատմամբ, ՀԷՑ-ում 1.5-2%-ով կնվազեն կորուստները:




Լրահոս