Նեպալում տղամարդը կտրել է 10-ամյա երեխայի գլուխը՝ հիվանդ որդուն փրկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարսափելի միջադեպ է գրանցվել Նեպալի հարավ-արևմուտքում գտնվող Կուդիյա գյուղում: Տեղաբնակ Կոդայ Խարիջան կտրել է 10-ամյա Ջիվան Կոխարի գլուխը`  իր հիվանդ որդուն փրկելու համար: Տղային զոհաբերել հրամայել է գյուղական կախարդը, հայտնում է CNN-ը:

Տեղացի կախարդի խորհրդով` Կոդայ Խարիջան խաբել է խաղահրապարակում խաղացող 10-ամյա Ջիվան Կոխարին ու նրան տարել գյուղի ծայրամասում գտնվող տաճար: Հանցագործը երեխային խոստացել է 50 ռուպի ու թխվածքաբլիթ:

Տղամարդը Ջիվանին վատ լուսավորված վայր է տարել ու կտրել զոհի գլուխը: Արարողակարգային սպանությունը իրականացվել է կախարդի ներկայությամբ:

Հանցագործին սպառնում է ցմահ ազատազրկում:




Լրահոս