ԱՆ-ն` «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով զեկույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարությունն անդրադարձել է  Հետևողական լինելով Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում հնչեցրած հանձնարարականներին:

«Հետևողական լինելով Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում հնչեցրած հանձնարարականներին կատարմանը, կարևորելով գործարար ոլորտի ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարին և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը թարգմանել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով զեկույցը (http://moj.am/article/1348 ):

Այս միջերկրային զեկույցում վերլուծվում է կոռուպցիայի համար իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությունը և դրա կիրառման ապահովումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:  Ուսումնասիրությունը կարևորվում է, քանի որ տնտեսության համար առավելապես վտանգավոր են իրավաբանական անձանց կողմից կատարվող կոռուպցիոն իրավախախտումները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց նմանատիպ վարքագծի համար քրեական կամ վարչական պատասխանատվության ինստիտուտ չի գործում։

Այս առումով, տվյալ զեկույցը վեր է հանում իրավաբանական անձանց կոռուպցիոն վարքագծի համար նախատեսվող պատասխանատվության վերաբերյալ միջազգային փորձը, ինչը կարող է օգտակար լինել քրեական և վարչական օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքում:




Լրահոս