Ցանկանում եմ կրկնել Ռայան Գիգզի ուղին. Ջոն Թերրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերրին ասել է, որ ցանկանում է խաղալ մինչև 40 տարեկան դառնալը և կրկնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզի անցած ուղին:

Sky Sports-ը մեջբերում է մարզիկի խոսքերը.

«Վերջին 4-5 տարվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք եմ կատարում թե՛ խաղադաշտում, թե´ նրա սահմաններից դուրս: Մարզվում եմ նաև տնային պայմաններում, հետևում եմ սննդակարգիս:

Ինչպես տեսնում եք, ցանկանում եմ խաղալ որքան հնարավոր է երկար: Մտադիր եմ կրկնել Ռայան Գիգզի անցած ուղին և խաղալ մինչև 40 տարեկանս»:




Լրահոս