Թուրքիայի իշխանությունները Վրաստանի հետ սահմանին ավելի քան 3,5 մլն տուփ ծխախոտ են առգրավել՝ 7,9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Սա Թուրքիայի պատմության մեջ ծխախոտի մաքսանենգության ամենախոշոր դեպքն է:
«Սահմանային անցակետում անցկացված գործողության ընթացքում կանխվել է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր չափով ծխախոտի ներկրումը երկրի տարածք: Հինգ բեռնատարներով 3,5 մլն տուփ ծխախոտ էին ուզում անցկացնել՝ 22 մլն թուրքական լիրա ընդհանուր արժեքով»,- ասվում է Թուրքիայի առևտրի և մաքսային նախարարության տարածած հայտարարությունում: